ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը գրառում է կատարել՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ. «Խորին ցավակցություններս թագավորական ընտանիքին` Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։ Նա բոլորիս համար արժանապատվության, ազնվության և հանրային ծառայության օրինակ էր: Նրա բացակայությունը մենք շատ կզգանք: Թող նա հանգչի խաղաղությամբ»։ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ի կեսօրին Բալմորալի իր շոտլանդական նստավայրում: 

748