Բայդենը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում նախատեսում է առաջադրել Լին Թրեյսիի թեկնածությունը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը պատմության մեջ առաջին անգամ կարող է ղեկավարել կին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում նախատեսում է առաջադրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Թրեյսին 2014-2017 թվականներին արդեն աշխատել է Մոսկվայում՝ որպես փոխդեսպան։ 2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին ստանձնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Բայդենի վարչակազմը հուսով է, որ Թրեյսին արագ կփոխարինի Ջոն Սալիվանին։
Թրեյսիի ժամանման և առաջադրման ժամկետները կախված կլինեն նրանից, թե Ռուսաստանը կհամաձայնի՞ նրան ընդունել որպես դեսպան՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հսկայական լարվածության պահին, քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է:
15 Սեպտեմբեր, 2022 00:37
1440
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինի
05 Օգոստոս, 2025 22:00
Երևանի Կենտրոն վարչական շրջանում 9 ժամ ջուր չի լինի
04 Օգոստոս, 2025 15:18
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
31 Հուլիս, 2025 22:03
Լին Թրեյսին հրաժեշտ է տվել դեսպանության անձնակազմին
19 Դեկտեմբեր, 2022 19:09
Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր. Թրեյսի
04 Հոկտեմբեր, 2022 17:58
Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. ԱՄՆ դեսպան
20 Մայիս, 2022 19:10