Այսօր ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը հՀանրային հարցազրույցում անդրադարձավ  Կաթողիկոսի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարիների հանդիպմանը։ Մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած  կոնսոլիդացիայի գաղափարին, վարչապետն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում։

«Եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է ինչ որ բանի համար օգնել պատասխանատվություն վերցնել. ես կարող եմ ասել, որ իշխանությունը գիտակցում է, Կառավարությունը և անձամբ ես՝ երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, և այդ պատասպխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել և այդ պատասխանատվությունը նաև մենք ստացել ենք մեր ժողովրդից: Կա երկորդ կողմը. խոսք է գնում է բանակցային գործընթացից տեղյակ լինելու մասին, և ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել. որովհետև կա կարծիք, որ բանակցային գործընթացից տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ, դա թյուրիմացություն է, որովհետև բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ և ոչ միայն մեր թիմակիցներ»,–ասաց նա։

Նա նշեց, որ ՔՊ-ն ամբողջությամբ տեղյակ է, ԱԽ-ն ամբողջությամբ տեղյակ է, Արցախում ամբողջությամբ տեղյակ են, խորհրդակցության մասնակցողներից մի մասը տեղյակ է բանակցություններից, մյուս մասն էլ տեղյակ լինելու հնարավարություն ունեցել է: «Ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ: Ուզում եմ ընդգծել՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հարաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոնբ Տեր-պետրոսյանի ղեկավարած ուժը ևս հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը; Իշխանությունը կառավարությունը և ես անձամբ, պատրաստ եմ վերցնել և կրել պատասխանատվություն։ Մենք չենք խուսափել և չենք խուսափում, բնականաբար, եթե եկան քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իրենց ներդրումը ունենալ Հայաստանի շուրջ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, իրենք կարող են նպաստել դրան»,–ասաց նա։

Նիկոլ Փաշնյանը նշեց, որ տեղեկատվության խնդիր ևս չկա և երեք նախկին նախաքահների և կաթողիկոսի ֆորմատից առնվազն  երկուսը վստահաբար ամեն ինչի մասին տեղյակ են։ Վարչապետն  ասաց, որ քանի դեռ կոնկրետ ձևակերպված առաջարկ չկա,  աձագանքելու հարկ չի համարում։

Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստ է հանդիպել այդ ֆորմատի հետվարչապետն ասաց․«Ինչի՞ համար, շատ կարևոր է ձևակերպել թե ինչի համար»,–ասաց նա։

1020