Հոկտեմբերի 11-ին Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի H խմբի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։ Նույն օրը կկայանա նաև ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։ Կարեն Նալբանդյանը նշանակվել է այդ հանդիպումների մրցավարների տեսուչ։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

834