Գիտությունների ազգային ակադեմիայից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Միքայելի Հարությունյանը:

Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1940թ-ին: Նա 1964թ-ին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1969թ-ին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Էլեկտրոնիկայի և ռադիոֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1965-1974թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ինժեներ, գիտական աշխատող, ինստիտուտի գիտական քարտուղար, ավագ գիտական աշխատող, 1972-1974թթ-ին՝ կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, 1974թ-ին՝ Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների և դիէլեկտրոնների ամբիոնի վարիչ և դրան կից հիմնախնդիրների լաբորատորիայի գիտական ղեկավար, 2007թ-ին՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնալոգիաների կենտրոնի գիտական ղեկավար։

Վլադիմիր Հարությունյանի գիտական աշխատանքները վերաբերել են կիսահաղորդիչների ֆիզիկայի, էլեկտրաքիմիայի, կիսահաղորդչային սարքերի, միկրոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և արեգակնային էներգետիկայի բնագավառներին։ Նա ուսումնասիրել է անհավասարակշիռ երևույթները կիսահաղորդչային սարքերում, կիսահաղորդչային նյութերի ֆիզիկական և էլեկտորաքիմիական հատկությունները։

1060