Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ է տարել «Վիլյառեալի» նկատմամբ։

Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին (31-րդ և 35-րդ րոպեներ), աչքի է ընկել նաև Անսու Ֆաթին (38): 

«Բարսելոնան» 25 միավորով երկրորդն է Իսպանիայի առաջնությունում: «Վիլյառեալը» 15 միավորով 9-րդ տեղում է:

 

512