Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին։ Խմբային փուլի 3-րդ տուրում լեհերը պարտվեցին Արգենտինային (0:2), սակայն խմբում զբաղեցրին երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Մեքսիկայից։

«Մենք, անկասկած, ուրախ ենք փլեյ-օֆֆ դուրս գալու համար, քանի որ այդքան տարի սպասել ենք դրան: Ես այսպես կասեմ՝ սա երջանիկ ձախողում է։ Ես երբեք նման հանդիպում չէի տեսել։ Այսօր ամեն ինչ որոշվեց այն պատճառով, որ 1-ին տուրում ոչ-ոքի խաղացինք և երկու գոլ խփեցինք Սաուդյան Արաբիային։

Այնուհետև կարող եք վերլուծել այն ոճը, որը մենք ցույց ենք տվել: Մենք հասկանում ենք, որ դա այնքան էլ լավ ֆուտբոլ չէր մեր կողմից։ Մենք գիտենք սխալները, հասկանում ենք, որ պետք է ավելի շատ տիրել գնդակին կենտրոնում, չվախենալ։ Այս ամենը բավարար չէր։ Այս հանդիպումը կդիտարկենք որպես նախապատրաստություն Ֆրանսիայի հետ խաղին։ Դա կլինի նույնքան դժվար, գուցե նույնիսկ ավելի բարդ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Prizeglad Sportowy-ը՝ հղում անելով TVP Sport-ին տված նրա հետխաղյա հարցազրույցին:

462