Ռուսաստանից տուրիստների մեծ հոսքը հատկապես սկսեց ազդել տարբեր երկրներում տների և բնակարանների վարձակալության գների աճի վրա․ դրանք կտրուկ սկսեցին աճել։ Այս թեմայի շուրջ տեղեկացնում է Russian Team In Armenia տելեգրամյան հարթակը, որն օգնում է միավորել Հայաստանում ապրող ռուսաստանցի ներգաղթյալներին՝ տարբեր տեղեկություններ  տրամադրելով՝ երկրում հեշտ ապրելու, ադապտացվելու համար։

Ուսումնասիրություններ են կատարվել, թե  Թուրքիայում, Վրաստանում, Ղազախստանում և Հայաստանում՝ ռուսների համար այս տարի ամենահայտնի միգրացիոն ուղղություններում ինչպես է փոխվել  անշարժ գույքի վարձակալության շուկան։ 

«Մենք դիտարկել ենք գների դինամիկան՝  համեմատելով վեց ամսով 2 սենյականոց բնակարանի միջին գինը։ Իհարկե, յուրաքանչյուր վարձակալի փորձն անհատական ​​է, բայց վերլուծությունը հիմնված է քաղաքներից յուրաքանչյուրի 30-50 տարբերակների վերանայման վրա»,- նշվում է ուսումնասիրույթան մեջ։

Գները նշված են ամսական վճարով՝ առանց անշարժ գույքի միջնորդավճարի և դեպոզիտի։

Երևան

Քաղաքի ամենաբարենպաստ տարածքները գտնվում են կենտրոնից հեռու։ Այսօր այնտեղ 2 սենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 800 ԱՄՆ դոլարից։ Բնակարանը միաժամանակ կարող է ունենալ կանոնավոր կամ հին վերանորոգում, համեստ պայմաններով քաղաքի ծայրամասում։ Եվրոպական ոճով վերանորոգված բնակարան, բոլոր անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով, որը կգտնվի լավ ենթակառուցվածքով զարգացած տարածքում, հավանական է վարձակալել  1200 ԱՄՆ դոլարով։

Թբիլիսի

Սաբուրթալոն ռուս գաղթականների համար ամենասիրված տարածքներից մեկն է: Այստեղով անցնում է մետրոյի գիծ, ​​արագ կապ քաղաքի կենտրոնի և զարգացած ենթակառուցվածքի հետ։ Սաբուրթալոյում վարձակալության արժեքները շատ տարբեր են՝ կարելի է վարձակալել սենյակ՝ առանձին ննջասենյակով, եվրոպական ոճի  վերանորոգումով, բոլոր անհրաժեշտ տեխնիկայով, օդորակիչով, կահույքով և պատշգամբով՝ վճարելով միջինը 1000 - 1400 ԱՄՆ դոլար։ Այնուամենայնիվ, նույն տարածքում կարող եք գտնել նմանատիպ տարբերակներ՝ ավելի համեստ վերանորոգմամբ, բայց նաև անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով՝ 600-800 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Կենտրոնի և հարակից տարածքների բնակարանները սովորաբար հին շենքերում են, ուստի հաճախ խնդիրներ են ունենում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման կանոնավորության հետ: Կենտրոնից հեռու գտնվող նոր շենքն այս առումով ավելի հուսալի է։

Անկարա

Մայրաքաղաքում 5 ննջասենյակներով մեծ բնակարաններն ավելի շատ են, փոքրը՝ քիչ։ Բոլոր պայմաններով 2 սենյականոց բնակարանի միջին արժեքը 700 ԱՄՆ դոլար է, սակայն ծայրամասերում երբեմն լինում են 450 ԱՄՆ դոլարի տարբերակներ՝ համեստ վերանորոգմամբ։ 

Ալմաթի

Առանձին ննջասենյակով և բոլոր անհրաժեշտ պայմաններով, տեխնիկայով, կահույքով և վերանորոգմամբ 2 սենյականոց բնակարանի միջին արժեքը տատանվում է 800 -1200 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Բնակելի թաղամասերում էլ ավելի համեստ տարբերակներ կան, բայց գինը առանձնապես չի տարբերվում՝ մոտ 700 ԱՄՆ դոլար։ 

1688