Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված ստուգումը հաստատել էր. բողոքը հիմնավոր է, հանրային սննդի կետն աշխատում է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով:

 

«Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:

 

Սակայն, քաղաքացիները կրկին ահազանգել են, որ տվյալ հանրային սննդի օբյեկտը չի կասեցրել արտադրական գործունեությունը, շարունակում է աշխատել, ավելին՝ չի վերացրել հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշման պահանջը չկատարելու՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը չդադարեցնելու պատճառով օբյեկտում նորից իրականացվել է ստուգում, հստակեցվել է, որ հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը դեռ չի կատարվել:

 

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։

86