Հատկապես 21-րդ դարում հարստությունը ոչ միայն կարողություն է, այլեւ երկիրը շենացնելու մի ձեւ, քանի որ, եթե ունես բիզնեսներ, ապա դրանց դիմաց վճարած հարկերը մտնում են պետբյուջե` նոր թափ ու կյանք տալիս երկիրը շենացնելուն ուղղված նախագծերին, ինչի ականատեսն ենք հատկապես այս վերջին 3-4 տարիների ընթացքում։ Այսօր խոշոր հարկ վճարող խավը գործարար խավն է, մասամբ որի շնորհիվ կրկնապատկվել է երկրի ռազմական բյուջեն, անգամ ամբողջ աշխարհի համար այս ծանր տարիներին Հայաստանը տնտեսական աճ է արձանագրում, բարձրացվել են կենաթոշակները, նպաստները, աշխատավարձերը։

Իսկ ինչ էր կատարվում մինչ 2018թ.` վերջին 25 տարիների ընթացքում... Մարդիկ վախենում էին իրենց բիզնեսները ցույց տալուց, որովհետեւ գործում էր 50/50 սկզբունքը, շատ գործարարներ անգամ արտագաղթեցին, քանի որ կոնկրետ հարկ, որպես այդպիսին չկար, այսինքն կար` ուղղակի թղթի վրա գրված, իրականում 50/50-ն էր, լավագույն դեպքում ձեւակերպում եւ թղթի վրա գրանցում էին ինչ-որ սիմվոլիկ «միզեր» գումար, իսկ իրենց գրպանները լցնում գործարարից կորզված հսկայական գումարները, չէին խնայում ոչ ոքի, նույնիսկ բիզնեսի ոլորտում առաջին քայլերն անող նորաթուխին, թալանվում էր աջուձախ ամեն ինչ, անգամ  պատերազմի մեջ գտնվող մեր երկրի  բանակը` սկսած զինվորի հագուստից, օրապահիկից, զինամթերքի վառելիքից։

 Այ սա թալան էր… Այնպիսի թալան, որ ծակ կոշիկներով Հայաստանի ճամփեն բռնած ղարաբաղյան կլանի հիմնադիրները դարձան դոլարային միլիարդատերեր` ձեւավորելով ղարաբաղակլանային թալանի խավը։

Թալանի խավեցիների համար այսօր ծանր ժամանակներ են, ինչին չեն դիմանում, պայքարում են, այո´ պայքարում են, անգամ Հայրենիքի դավաճանության գնով, ազնիվ, հարկատու գործարարներին սեւացնելու գնով, մեր զինվորների արյան գնով։

Բայց ինչպես հայտնի առակում է ասվում` ստի ու բ*զ-ի ոտքերը կարճ են… Այստեղ կարելի էր ավելացնել նաեւ թալանի խավեցիներին, բայց դե` սակայն ի՞նչ տարբերություն։

1129