Կատարում շարունակվում են 1/8 եզրափակիչի հանդիպումները։ 

Դոհայի «Էլ Թուման» մարզադաշտում այսօր հանդիպեցին աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։ Ֆրանսիան 3։1 հաշվով հաղթեց Լեհաստանին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 

Առաջին խաղակեսում ընդմիջման են գնացել 1։0 հաշվով։ Իսկ երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կրկնապատկեց հաշիվը։ Այնուհետև հիմնական ժամանակի վերջին րոպեին Մբապեն խփեց իր երկրորդ գոլը։ 

Ավելացված ժամանակահատվածում Լևանդովսկին հաջող իրացրեց 11 մետրանոցը և հաշիվը դարձրեց 3։1։  

Նշենք, որ մինչև 24 տարեկանը Կիլիան Մբապեն 9 գոլ է խփել աշխարհի առաջնություններում և սահմանել ռեկորդ։ 

Խմբային փուլի արդյունքներով լեհերը C քառյակում գրավել են երկրորդ տեղը՝ հաղթելով Մեքսիկային ու Սաուդյան Արաբիային։ Այս խմբի հաղթող է դարձել Արգենտինան, որն արդեն քառորդ եզրափակիչ է դուրս եկել՝ 1/8 եզրափակչում հաղթելով Ավստրալիային (2:1):

Այս հանդիպման հաղթողի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Անգլիա-Սենեգալ զույգի հաղթողը, որոնց հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 23։00։ 

 

1010