Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով չի մասնակցի հոկտեմբերի 29-30-ը Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ հոկտեմբերի 30-ին Ալիևը կմասնակցի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցների պարգևատրման արարողությանը։ Նշենք, որ այս միջոցառումն առաջին անգամ է անցկացվում Բաքվում։

«Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը և պաշտոնական փակման արարողությունը տեղի կունենան հոկտեմբերի 30-ին։ Պետության ղեկավարի մասնակցությունը պարգևատրման արարողությանը նախապես էր ծրագրված»,- նշել է աղբյուրը։

Նախագահի հանձնարարությամբ՝ ԹՊԿ-ի գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

158