Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը 2026 թվականին Անկախության օրվա կապակցությամբ դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով երկրի նշանավոր կառույցները լուսավորել Ադրբեջանի դրոշի գույներով, սակայն գերատեսչությունը դիմումը նպատակահարմար չի համարել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Qafqazinfo-ն։
Պարբերականի տվյալներով՝ նախորդ տարիներին դեսպանատունը նման խնդրանքով ամեն տարի դիմել է Թուրքիայի ԱԳՆ-ին, սակայն այս տարի հարցումը մերժվել է։
Ըստ հոդվածի՝ թուրքական վարչակազմում առկա պաղեստինամետ և հակաադրբեջանական տարրերը զգալի դեր են խաղացել նման որոշումների կայացման գործում։
Կայքը նշում է նաև, որ այս տարի խախտվել է նաև դիվանագիտական միջոցառումների մասնակցության ձևավորված ավանդույթը․ մայիսի 28-ին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված միջոցառմանը Մեծ ազգային ժողովի նախագահի կամ Թուրքիայի նախագահի օգնականների փոխարեն մասնակցել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։