Ադրբեջանը մինչև երկուշաբթի պետք է Լաչինի միջանցքի մասին ՀՀ-ի՝ ՄԻԵԴ ներկայացրած պահանջի վերաբերյալ պատասխան ուղարկի

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։
Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո կկայացնի վերջնական որոշում:
Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը»:
16 Դեկտեմբեր, 2022 02:38
942
Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր
28 Հունվար, 2025 20:51
Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը
21 Հոկտեմբեր, 2024 16:31
7 տարի անց 3 հայ զինծառայողի սպանության դեպքերը ՄԻԵԴ-ը համարել է կյանքի իրավունքի կոպիտ խախտում
05 Հունվար, 2024 03:00
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իրանի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունները
13 Հունիս, 2025 12:27
Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Պակիստանի հատուկ ջոկատայինները զորավարժություններ կանցկացնեն
11 Հունիս, 2025 12:14
Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում զորավարժություններ կանցկացնեն
10 Հունիս, 2025 14:10