Վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվել

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեր երկրում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում:
Ակտիվության բարձր ինտենսիվություն կա ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար: Հորդորում ենք տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով անձանց հանրային վայրերում կրել դիմակ վարակվելուց խուսափելու համար: Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում կրել դիմակ, հատկապես հանրային տրանսպորտից օգտվելիս, փակ տարածքներում և մարդկանց կուտակումների ժամանակ:
30 Դեկտեմբեր, 2022 16:31
381