Կրիշտիանու Ռոնալդուն այսօր՝ հունվարի 2-ին, Իսպանիայից կմեկնի Սաուդյան Արաբիա՝ միանալու իր նոր ակումբին՝ «Ալ-Նասրին»:

Ինչպես հայտնում է AS-ը՝ 37-ամյա պորտուգալացի հարձակվողը Ռիադ կժամանի օրվա վերջին։ Կրիշտիանուն կներկայցվի որպես «Ալ-Նասրի» խաղացող երեքշաբթի օրը՝ հունվարի 3-ին:

Ռոնալդուն ակումբի հետ կնքել է երկուսուկես տարվա պայմանագիր։ Նրա եկամուտը Սաուդյան Արաբիայում կկազմի տարեկան 200 մլն եվրո։

Պորտուգալացու նախկին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նոյեմբերի վերջին նա հեռացավ մանչեսթերյան ակումբից։

1391