Հայաստանում արվեստների և սպայական ավագ դպրոցներ կստեղծվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել է սկսել ՀՀ-ում արվեստների և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու աշխատանքներ։ Վարչապետը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հանձնարարել է սկսել երկու տարբեր ավագ դպրոցների կրթական հատուկ ծրագրերի նախապատրաստումը։ Միաժամանակ, հանձնարարվել է ստեղծվելիք այդ դպրոցներն ապահովել մասնաշենքերով, գույքով ու ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով։
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ կարևորեց հանրակրթության չափորոշիչների փոփոխությունը։
12 Հունվար, 2023 16:06
474