
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի առաջնության բացման արարողությունը և վիճակահանությունը։
Առաջնությունը կկայանա հունվարի 12-ից 22-ը ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն՝ շրջանային մրցակարգով, տասը մասնակցով։
Առաջին տուրում տուրում տղամարդկանց պայքարում կմրցեն Տիգրան Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան-Մամիկոն Ղարիբյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սարգիս Սարգսյան, Տիգրան Հարությունյան-Արամ Հակոբյան և Արմեն Բարսեղյան-Մանուէլ Պետրոսյան զույգերը։
Կանանց մրցաշարի առաջին տուրի զույգերն են` Սուսաննա Գաբոյան-Արփինե Գրիգորյան, Մարիա Գեւորգյան-Ասյա Եդիգարյան, Աննա Խաչատրյան-Վերոնիկա Խաչատրյան, ՆարինեԳասպարյան-Պոլինա Կոբակ ու Աստղիկ Հակոբյան-Նվարդ Հայրապետյան:
Նշենք, որ Հայաստանի առաջնության արդյունքով մեկ մասնակից իրավունք կնվաճի 2023 թվականին հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իսկ մրցաշարում 1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կնվաճեն հանդես գալու Հայաստանի 79-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարում։
Բացման արարողության լուսանկարները։