Արոնյանը կրկին կիսել է միավորը. Tata Steel

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում:
Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը մրցում էր հնդիկ Պրագնանանդհայի հետ:Պարտիայի 32-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:
Այժմ Արոնյանը 2 հնարավորից ունի 1 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:
Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը;
16 Հունվար, 2023 02:43
1139
Շախմատիստ Վաչե Հովակիմյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկան պատանիների չեմպիոն
24 Ապրիլ, 2025 12:46
Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
09 Ապրիլ, 2025 10:25
ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել Էրիկ Հակոբյանին, Ալեքս Սահակյանին և Էրիկ Գասպարյանին
08 Ապրիլ, 2025 13:48