Ադրբեջանցի վարձատրվող «էկոակտիվիստները» հանգստանում են հյուրանոցում՝ Լեռնային Ղարաբաղի 38-օրյա ադրբեջանական շրջափակմանն աջակցող հերթական հերթափոխից առաջ։ Twitter-ի իր միկրոբլոգում այս մասին տեսանյութ է հրապարակել ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

«Ադրբեջանում հայտնված 120,000 մարդիկ տառապում են սննդի պակասից, գազի անընդհատ անջատումներից և ինտերնետի բացակայությունից», - գրել է Սնելը:

 Ավելի վաղ լրագրողին հաջողվել էր պարզել, որ վարձու «ակտիվիստները» Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ են և ուսանողներ, որոնք ներգրավված են ահաբեկչության մեջ՝ քննության ավտոմատ գնահատականի համար։

614