Կրակոցներ Արտաշիսյան փողոցում
Հունվարի 17-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի 48 հասցեում կրակոցների ձայն է լսվում:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապ դեպքի վայր օպերատիվ խումբ մեկնեց: Մեկնեցին նաև Երևան քաղաքի վարչության ղեկավար անձնակազմը, քննիչ և փորձագետ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից մի քանի անգամ օդ էր կրակել 41-ամյա մի տղամարդ:
Դեպքի վայրում հայտնաբերվեցին հինգ պարկուճ և մեկ փամփուշտ: Հայտնաբերվեց նաև կրակող տղամարդը: Նա ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ:
18 Հունվար, 2023 20:17
1114
Թուրքիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով չորս մարդ է մահացել
15 Ապրիլ, 2026 19:06
Կրակոցներ՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում
11 Ապրիլ, 2026 16:28
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ՊՆ
05 Մարտ, 2026 21:28
Հրդեհի ահազանգ Արտաշիսյան փողոցում
16 Ապրիլ, 2026 17:47
Արտաշիսյան փողոցում այրվում է տուն․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
16 Սեպտեմբեր, 2025 21:29
Հրդեհ՝ Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստի տանիքում
10 Ապրիլ, 2024 02:39
Երևանում փակ փողոցներ կլինեն
26 Մայիս, 2026 12:29
Շիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրшվորներից 2-ը երեխաներ են
19 Մայիս, 2026 20:00
Նախկինում Ապարանն անհյուրընկալ, ցեխոտ փողոցներով քաղաք էր, այսօր ՀՀ զարդն է, զբոսաշրջային կենտրոն. Խուդաթյան
13 Մայիս, 2026 20:55