1907 թվականին ծնված Մարիա Բրագնաս Մորերան, Ֆրանսիայի Թուլոն քաղաքում 118-ամյա Լյուսիլ Ռենդոնի մահից հետո, որպես աշխարհի ամենատարեց մարդ ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այդ մասին գրում է The Guardian-ը:

Կալիֆոռնիայում ծնված իսպանուհին վերապրել է երկու համաշխարհային պատերազմ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, 1918 թվականի իսպանական գրիպի համավարակը և 2020-ի կորոնավիրուսային համավարակը:

Residència Santa María del Tura ծերանոցը, որտեղ ապրում է Մորենան, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենց բնակիչը ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդ:

«Նա առողջ է և շարունակում է զարմացած ու միևնույն ժամանակ երախտապարտ լինել  այն ուշադրության համար, որը ցուցաբերվել է», - հայտել են ծերանոցից:

«Կարգուկանոն, հանգստություն, ամուր  կապ ընտանիքի և ընկերների հետ, բնության հետ շփում, էմոցիոնալ կայունություն՝ առանց անհանգստության, ափսոսանքի, թունավոր մարդկանցից հեռու մնալու կարողություն», - ասել է Մորենան՝ խոսելով երկարակեցության գաղտնիքի մասին:

Մորերան ամուսնացել է կատալոնացի բժիշկ Ժոան Մորետի հետ և ունեցել երեք երեխա։ Այժմ նա ունի 11 թոռ և 13 ծոռ։

1232