Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը շատ խիստ կվարվի ցուցարարների հետ՝ կանխելու երկրում այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Գիտեք, այս մարդիկ խելագար են։ Հենց դա ենք տեսել վերջին երեք-չորս օրերի ընթացքում, այս խելագար մարդիկ Ֆրանսիայում ոչնչացնում են իրենց երկիրը։ Ի դեպ, մենք դա չենք հանդուրժելու։ Եթե կա պոտենցիալ սպառնալիք, հուսով եմ՝ դուք չեք նեղվի, եթե ես նրանց հետ շատ-շատ խիստ վարվեմ, քանի որ հենց դա էլ տեղի կունենա։ Այդ դեպքում նրանք չեն կարողանա ոչնչացնել մեր երկիրը»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։
Նա նաև շեշտել է, որ ֆրանսիական իշխանությունները պետք է վտարեն անկարգություններին մասնակցող անօրինական ներգաղթյալներին․ «Այս մարդիկ ատում են Ֆրանսիան, բայց նրանց թույլատրվել է մտնել երկիր, և նրանց պետք է վտարել։ Եթե նրանց չվտարեն, Ֆրանսիայից ոչինչ չի մնա»։

69