Աբովյան-Կորյուն խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 21-ամյա երիտասարդ

Հունվարի 30-ին՝ ժամը 19.40-ին, Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
01 Փետրվար, 2023 12:42
431