«Նաիրիտ» գործարանից պարբերաբար գողություն են կատարվել (տեսանյութ)
Գիշերային ծառայության հերթական արդյունքն են գրանցել մայրաքաղաքի պարեկները: Փետրվարի լույս 7-ի գիշերը, ժամը 4.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում՝ «Նաիրիտ» գործարանի մոտ, նրանք ստուգել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով պարեկները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ, 39-ամյա վարորդին:
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ մեքենայում առկա մալուխը վարորդը, 35-ամյա բարեկամի հետ, գողացել էր «Նաիրիտ» գործարանի տարածքից: Պարզվել է նաև, որ հունվար-փետրվար ամիսներին նույն տեղից կատարել են ևս չորս գողություն:
Վարորդը ներկայացվել է քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցակից բարեկամին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
14 Փետրվար, 2023 22:52
1325
«Նաիրիտ» գործարանի ենթակայանում հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմինը
12 Սեպտեմբեր, 2025 22:46
Ողբերգական դեպք «Նաիրիտ» գործարանում․ 41-ամյա տղամարդը, աշխատանքներ կատարելիս, 3-րդ հարկից վայր է ընկել ու մահացել. SHAMSHYAN.com
02 Փետրվար, 2021 18:32
Կասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ընկերության վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ
12 Մայիս, 2026 16:47
Նարեկ Կարապետյանը խոստանում է 5 տարի շարունակ ամեն օր 1 գործարան բացել
27 Հունվար, 2026 17:03
Ճապոնական գործարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 15 մարդ
26 Դեկտեմբեր, 2025 22:45