Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։ 

Ի նշանավորումն գրողի՝ օրը նաև նշվում է որպես գրքի տոն:

Այս առթիվ ԿԳՄՍ-ն մեջբերել է Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» ստեղծագործությունից մի հատված.

«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք, իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Հիշեցնենք ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա առիթով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մեջբերում կատարելով  բանաստեղծի «Հայրենիքի հետ» բանաստեղծությունից․

1386