ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է հավելյալ 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը։

«Այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ հավելյալ 100 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Բլինկենն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ երկրաշարժից հետո ԱՄՆ-ի կողմից ուղղված մարդասիրական օգնությունը կկազմի 185 մլն դոլար։ Նրա խոսքով՝ այդ գումարը, մասնավորապես, կօգտագործվի Թուրքիայում և Սիրիայում աշխատող հասարակական կազմակերպություններին աջակցելու համար։

826