«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց։ Այս մասին  տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:

«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրենի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և 2023 թվականի փետրվարի 22-ին ձերբակալվել էր:

533