Այսօր փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդ։ Վերջինս կասկածվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է տղամարդու 61-ամյա մայրը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

930