Հրազդանի կիրճը պատրաստվում ենք ռեկրացիոն գոտի սահմանել և դա որոշակի սահմանափակումներ է ենթադրելու: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Մենք այնտեղ պլանավորել ենք մաքրման աշխատանքներ և կիրճը ուզում ենք բնությանը հարիր տեսքի բերել: Սահմանափակումները նպատակ են ունենալու Հրազդանի կիրճը պահպանելու»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ մանկական երկաթուղու ծրագիրը առաջարկած ներդրողին առաջարկել էին ճոպանուղու նախագիծ ներառել, և ներդրողը համաձայնել է:

«Ճոպանուղու հետ կապված պայմանավորվածությունը ներդրողի հետ հետևյալն է, որ իրենք պատրաստ են ներդնել մինչև 520 միլիոն դրամ իրանց ֆինանսական միջոցներից, եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն այդ դեպքում է ենթադրվում, որ ենթակառուցվածքային ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել»,- ասել էր փոխքաղաքապետը կառավարության նիստին:

258