Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 7-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է համար 201 հիմնական դպրոցի տնօրենը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման համաձայն՝ լուծվել է Երևանի համար 201 հիմական դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանի հետ 2019 թականի օգոստոսի 8-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։

««Երևանի համար 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ «Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել վերջնահաշվարկի վճարումն օրենքով սահմանված կարգով»,-նշված է որոշման մեջ։

Հավելենք, որ որոշման մեջ նշվում է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասին, որով սահմանված է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում։

1029