Նախարար Վահան Քերոբյանը մարտի 20-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պետական հատվածի և բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության հատկապես այն ճյուղերին, որոնցում հնարավոր է ծավալել առավել արդյունավետ փոխգործակցություն՝ 
- մեքենաշինություն, 
- հանքարդյունաբերություն, 
- մետալուրգիա, 
- փայտամշակում, 
- կահույքագործություն, 
- գյուղատնտեսություն, 
- հեռահաղորդակցություն, 
- զբոսաշրջություն և այլ ուղղություններ։

Քննարկվել է նաև հայ-բելառուսական համատեղ  ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև Բելառուսում հայկական առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը։

653