ԱԺ-ն ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ՝ 8, ձեռնպահ` 23–ը։

Ըստ օրենքի, դատախազներն այսուհետև աշխատավարձից բացի կստանան նաև ամսական հավելում՝ դրույքաչափի 92 տոկոսի չափով։

Դատախազական համակարգում նախատեսվում է ատեստավորում իրականացնել, սակայն դատախազների աշխատավարձի բարձրացումը կախված չի լինելու ատեստավորումից։

427