Մեղրիում ռուսական զորամասի կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը հաղորդում է, որ 2023թ․ մարտի 23-ին և 24-ին Մեղրու տարածաշրջանում տեղակայված ռուսական զորամասի կողմից իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ:
«Խնդրում ենք պայթեցման ձայներ լսելիս՝ խուճապի չմատնվել»,- ասված է հայտարարությունում։
23 Մարտ, 2023 02:14
775