ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշում ենք համարում արտգործնախարար Միրզոյանի հայտարարությունը. Զախարովա

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնել է վերջերս Մոսկվա այցով ժամանած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցում, հավելելով՝ Միրզոյանը լիազորված է նման հայտարարություններ անելու:
«Եթե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից, հայկական կողմն ինչպե՞ս է «մուտքը» պատկերացնում, տեսնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը, հավելելով, որ քաղաքական գործիչները կարող են տարբեր կերպ մեկնաբանել ցանկացած հարց:
Հիշեցնենք՝ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որ պետք է անի, չի անում ու ցույց է տալիս իր բացակայությունը»:
23 Մարտ, 2023 19:41
661
Մենք միշտ Ցեղասպանությունը ընդունել ենք որպես մեր սեփական ցավն ու դժբախտությունը․ Զախարովա
24 Ապրիլ, 2025 14:58
Մոսկվան հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ Զախարովա
09 Ապրիլ, 2025 15:05
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձ ընդունելի բաներ չեն․ Զախարովա
27 Մարտ, 2025 16:22