
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդեն մի քանի տարի է այս օրենքն ընդունված է, բայց «Road Control» ծրագիրը այդպես էլ նորմալ չաշխատեց։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Առավոտյան գնում եմ աշխատանքի, ինչպես բոլորը շատ դանդաղ, քանի որ խցանում է։ Մեկ էլ տեսնում եմ մի հնարամիտ ԲՄՎ-ի վարորդ հանդիպակացով իջնում է, վերցնում եմ հեռախոսս, որպեսզի մոտ 5 տարի առաջ մեր կողմից ընդունած օրենքի համաձայն հեռախոսի հատուկ ծրագրով ֆիքսեմ խախտումը և ուղարկեմ ոստիկանություն։
Նկարում եմ մոտ 15վ, քանի որ մեքենան այլևս կորչում է տեսադաշտից, բայց արի ու տես, որ ծրագիրը չի ընդունում 1 րոպեից կարճ տեսանյութը՝ ինձ համար անհասկանալի պատճառներով։
Արդեն մի քանի տարի է այս օրենքն ընդունված է, բայց «Road Control» ծրագիրը այդպես էլ նորմալ չաշխատեց։ Պատրվակներ ու պատճառներ միշտ էլ կգտնվեն դրա համար, բայց փաստը մնում է այն, որ ԱԺ կողմից ընդունված օրենքը գրեթե չի գործում։
Միգուցե մեր գործընկերները չե՞ն կարծում, որ սա լավ գործիք է և ՃԵԿ խախտումները պետք չէ արձանագրել այս մեթոդով։ Այդ դեպքում պետք է ազնիվ ասել դրա մասին և մենք վերաբերմունք կձևավորենք այդ կարծիքի հանդեպ։
Այս գրառումը չէի անի, եթե հարցը տասնյակ անգամներ ԱԺ-ում և այլուր բարձրացրած չլինեինք Ոստիկանության և ՆԳՆ առջև»,- գրում է պատգամավորը։