
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից;
Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր:
Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում են: Դիտարկվել է ծրագրավորման ոլորտում մասնագիտական գիտելիքներ ունեցող երկու ցմահ դատապարտյալի ներուժն օգտագործելու հնարավորությունը՝ մյուս դատապարտյալների համար ծրագրավորման դասընթացներ կազմակերպելու նպատակով:
Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև երկարատև տեսակցությունների` վերջերս վերանորոգված սենյակներին, և կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակին: