Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Սուսաննա Գաբոյանը հաղթեց աշխարհի 10-րդ չեմպիոնին՝ Անտուանետա Ստեֆանովային: Հաղթանակի հասավ նաև Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել են 5 միավոր:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 6 միավորով Օլիվիա Կիոլբասան է:

1112