Միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի որոշումը ազդանշան էր ԱՄՆ-ին՝ չմիջամտել Ուկրաինայի հակամարտությանը. GT

Բելառուսում մարտավարական միջուկային զենքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ազդանշան էր ԱՄՆ-ի և արևմտյան երկրների համար՝ դադարեցնելու միջամտությունը Ուկրաինայի հակամարտությանը, գրում է Global Times թերթը։
«Այս քայլով Մոսկվան հույս ունի ցույց տալու, որ եթե ԱՄՆ-ն և Արևմուտքը շարունակեն միջամտել ուկրաինական հակամարտությանը կամ սկսեն զենք մատակարարել, ապա Ռուսաստանը կշարունակի հակաքայլեր ձեռնարկել»,- ասվում է հոդվածում։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մինչև հուլիսի 1-ը Բելառուսի տարածքում կկառուցվի տակտիկական միջուկային զենքի պահեստարան։
27 Մարտ, 2023 16:49
319