
2024 թվականին Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի հայտարարության ժամանակ։
«Այս տարվա սեպտեմբերին տեղական և տարածքային իշխանությունների ընտրությունները, իսկ 2024 թվականի նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան՝ բոլոր ժողովրդավարական և սահմանադրական ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է պետության ղեկավարը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը դեռ որոշում չի կայացրել 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:
Պուտինն իր հերթին հայտարարել է, որ հենց այն փաստը, որ ինքը նոր ժամկետով ընտրվելու իրավունք ունի, կկայունացնի իրավիճակը Ռուսաստանում։ Նա, սակայն, հավելեց, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ընտրություններին որպես թեկնածու։ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտին։