Մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանի և Կիպրոսի հավաքականները։ 

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասաց, որ ամբողջ խմբով հիմնականում երեք վերականգնողական մարզում են անցկացրել և այն ֆուտբոլիստները որոնք ամբողջ հանդիպում էին անցկացրել կամ փոխարինման էին մտել, թեթև ռեժիմով են մարզվել։ Ինչքանով են հասցրել վերականգնվել, այսօր կհասկանան հատուկ ցուցիչներով։ 

Ըստ Պետրակովի Կիպրոսի հավաքականը բավականին լավ միջին Եվրոպական կարգի թիմ է։Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում վատ տեսք չունեին։

Անդրադառնալով Թուրքիայի հետ խաղին Պետրակովն ասաց․ «Գրեթե Թուրքիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները իրենց դիրքերում մի փոքր գերազանում էին մեր ֆուտբոլիստներին, բայց մեր տղաները նվիրվածության հաշվին կարողացան մի փոքր չեզոքացնել այդ կարգի տարբերությունները։ Ընդհանուր առմամբ գոհ եմ թե խաղային կարգապահությունից, թե ֆուտբոլիստների մոտեցումից»։

Պետրակովի կարծիքով Տարոն Ոսկանյանին տուգանային հրապարակում գցելուց հետո 11-մետրանոց կար,  բայց մրցավարը նույնիսկ VAR չնայեց։ 

Հարցին ինչո՞ւ Տիգրան Բարսեղյանը խաղաց մինչև վերջ, Պետրակովը պատասխանեց․ «Դուք կարծում եք, որ նա չպե՞տք է խաղար։ Ես գլխավոր մարզիչն եմ և ես եմ որոշում, եթե կարող եք ներեք ինձ, խնդրում եմ»։ 

Կիպրոսի հետ հանդիպման ժամանակ հնարավոր է կատարել միայն 6 փոփոխություն։  Հանդիպումը տեղի կունենա ժամը 19։00։ 

 

 

 

 

1899