Ադրբեջանցի ժողովրդից գողացված գումարն այժմ ծախսվում է Լեո Մեսսիի վրա։ Այս մասին գրել է ադրբեջանցի բլոգեր և այլախոհ Միրոզալի Մոհամմադը, որը սեփական հետաքննություն է անցկացնում Ադրբեջանի պետական ​​նավթագազային SOCAR ընկերության գործունեության վերաբերյալ: Նա իր թվիթերյան էջում տեղադրել է այս լուսանկարը և մակագրել՝

«Նկարում Ադնան Ահմադզադեն է, որն օրեր առաջ Փարիզում հանդիպել է Մեսսիի հետ իր տանը։ Ահմադզադեն SOCAR Trading-ի ղեկավարն է։ Նա 100 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի մի քանի երկրներում, այդ թվում՝ Անգլիայում։

Փաստաթղթերի համաձայն՝ 5,5 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջին վճարումը կատարվել է 2018 թվականի ապրիլի 26-ին Ադնան Ահմադզադեին։ Փաստաթղթում նշվում է, որ Ահմադզադեի բնակարանը գտնվում է Դուբայի Palm Jumeirah ափին գտնվող Oceana Residence (Argean Building PH2) հասցեում։ Այստեղ 3 սենյականոց բնակարանի գինը տատանվում է 3,9 միլիոն դիրհամից մինչև 7,7 միլիոն դիրհամ (1,1 միլիոն դոլարից մինչև 2,1 միլիոն դոլար):

Հարկ է նշել, որ Ադնան Ահմադզադեի հիմնական բիզնեսը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Լոնդոնի բնակարանի համար 550,000 ֆունտ ստեռլինգի երկրորդ վճարումը կատարվել է 2019 թվականի փետրվարի 14-ին Aa Properties 2000 Limited-ի միջոցով:

880