Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկում հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։

ԳՇ պետը բարձր է գնահատել ԵՄ դիտորդների աշխատանքը ՀՀ-ում. «Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ շեշտել է, որ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է․ «Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,-  ասել է նախարարը։

638