Բաժանության մասին լուրերի ֆոնին Ռոնալդուն նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ (լուսանկար)

Բաժանության մասին լուրերի ֆոնին Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ նոր լուսանկար է հրապարակել։
Ֆուտբոլիստ իր ինստագրամյան էջում արված հրապարակմամբ հերքել է սիրելիից բաժանվելու մասին լուրերը։
«Սիրո կենացը», - լուսանկարին կից գրել է Ռոնալդուն։
Ավելի վաղ Ajansspor-ը հաղորդել էր Ռոնալդուի և Ջորջինայի հնարավոր բաժանության մասին։
01 Մայիս, 2023 20:00
670