Ադրբեջանում երիտասարդ ծնողները, որոնք մի քանի տարի սպասում էին ընտանիքի անդամների համալրմանը, իրենց չորս երեխաներին անվանակոչել են բռնապետներ՝ Հեյդարի, Իլհամի, Մեհրիբանի և Էրդողանի անուններով։
Ադրբեջանցի բլոգեր, «Դիկտատոր» հեռուստանախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեի կարծիքով, նման աբսուրդ կարող է լինել միայն Ադրբեջանում:
«Ալիևյան ռեժիմի համաձայն՝ մարդիկ սովամահ չլինելու համար դիմում են նման շողոքորթությունների։ Մարդիկ մտածում են, որ միգուցե Ալիևների ընտանիքը կարող է իրենց երեխաներին թանկարժեք ինչ-որ բան նվիրել, քանի որ նրանց անուններն են դրել։
Հետաքրքիր է, Հայաստանում որևէ ընտանիք իր նորածին երեխային կանվանակոչի՞ Նիկոլ Փաշինյանի կամ նրա կնոջ անունով․․․ Ադրբեջանում մարդիկ դա անում են աղքատ կյանքից փախչելու և սովամահ չլինելու համար։ Որքան հիմար է նավթագազային երկրի քաղաքացին, որ իր երեխաներին անվանակոչել է երկրի հարստությունը գողացած ահաբեկիչների անունով։ Ես՝ որպես ադրբեջանցի, իսկապես ամաչում եմ։
Մերժեի՛ր ահաբեկիչ և բռնապետ Ալիևների ընտանիքը։ Փրկի՛ր իմ երկիրն ու ժողովուրդն այս ահաբեկիչներից»,- գրել է թվիթերյան էջում ադրբեջանցի ընդդիմադիրը։
Such shameful events can happen only in Azerbaijan. After many years, the young family, which gave birth to 4 children, why give the names of the dictators to their children? According to the Aliyev regime, people resort to such flattery in order not to starve. People think that… pic.twitter.com/TGK74qgMNp
— manaf jalilzade (@JalilzadeManaf) May 7, 2023