Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական բլոգեր, DiktatorTV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն, որը գաղթել է Շվեյցարիա Ալիևի ռեժիմի հալածանքների պատճառով, միացել է Շվեյցարիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությանը։ Այս մասին հայտնելով Twitter-ի իր միկրոբլոգում՝ Ջալիլզադեն ներկայացրել է իր քաղաքական նպատակները։

«Իմ հիմնական նպատակը լինելու է բռնապետ Ալիևի և նրա ահաբեկչական SOCAR կազմակերպության դեմ պատժամիջոցներ կիրառելը։ Կեցցե ժողովրդավարությունը»,- գրել է բլոգերը։

Նա նաև ստորագրահավաք է սկսկել gofundme.com հարթակում, որտեղ ասել է, որ Ալիևը Շվեյցարիայում հարձակում է կազմակերպել իր վրա, և այժմ փորձում է իրեն արտահանձնել Ադրբեջանին։ Ջալիլզադեն խնդրում է ֆինանսական աջակցություն փաստաբանի համար, ինչպես նաև կազմակերպություն ստեղծել, որը կպայքարի Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի դեմ։

«Ստիպված եմ, սա իմ վերջին հույսն է: Կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին աջակցել ինձ։  Ալիև, դու ունես միլիարդներ, իսկ ես՝ ընկերներ; Հեյ, Ալիև, ես կպայքարեմ քո դեմ մինչև մահ»,- ասել է բլոգերը։

1070