Araratnews.am-ը զրուցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ հարությունյանի հետ և ամփոփել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 

«Շատ ուրախ եմ, որ նման առաջնություն կարողացանք հյուրընկալել և անել դա ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ, որ հանդիսատեսին և մեր միջազգային գործընկերներին դուր եկավ։ Մենք արեցինք առավելագույնը բոլոր առումներով ամենաբարձր ստանդարտները պահելու համար, որովհետև ի վերջո Հայաստանը նոր երկիր է նման միջոցառումներ հյուրընկալելիս և պետք է ջանա անել առավելագույնը, որպեսզի հետագայում և հիմա էլ արդեն, այս երկու առաջնությունների արդյունքում շատ խոսեն Հայաստանի մասին, ցանկանան գալ Հայաստան։ Հետևաբար նման առաջնություններ անցկացնելու հնարավորություն տան Հայաստանին»,-ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 

1800