
Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ օգնության ուղարկումը դեպի Արցախ խիստ սահմանափակ է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:
Նա պատասխանել է կոնգրեսական Քրիս Սմիթը հարցին, թե արդյոք ամերիկյան որևէ օգնություն հասնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ շարունակում են շրջափակման ենթարկվել Ադրբեջանի կողմից:
Հարցին ի պատասխան՝ Փաուերը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոշարասյունն այսօր մտել է այնտեղ, սակայն մուտքը չափազանց սահմանափակված է: Հիմնական սննդամթերքի շատ տեսակների պակաս կա։
Նա հավելել է, որ սննդամթերքը պետք է տարածաշրջան հասնի առևտրային ուղիներով, սակայն ճանապարհի արգելափակման և անցակետերի տեղադրման պատճառով դա հնարավոր չէ, հետևաբար, հնարավորության դեպքում օգնությունը տեղ են հասցնում ռուսական խաղաղապահ զորակազմը և ԿԽՄԿ-ն:
Փաուերը կոչ է արել ՄԱԿ-ին միջգերատեսչական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը գնահատելու համար: