

Այն, ինչը դատկան իշխանությունում տեղի է ունեցել, ՀՀ-ում նախկինում եղել է խայտառակություն, դատավորներին զանգով ստիպել են վճիռներ կայացնել և ոչ հաճո դատավորներին հետապնդել են: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Նենց տպավորություն է, որ մասսայական այս կողմը ամնեզիայի է ենթարկվել և իրենց թվում է, որ ջահել սերունդը չի իմանալու»,- ասաց նա ընդդիմությանը: Նա նշեց, որ ոչինչ չի մոռացվելու, որ դրան վերադարձ չլինի: Ինչ վերաբերում է ԱԺ միջադեպին, նա ասաց. «Սա կազմակերպված սադրանք էր, և ես ուրախ եմ, որ մենք այդ սադրանքին չտրվեցինք»,- ասաց նա և նշեց, որ այդ սադրանքն արվել է, որ այսօր կա հարց ու պատասխան, և այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, որ իրավիճակը լարվի:
Մանրամասները` տեսանյութում: