Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Մայիսի 26-ին՝ ժամը 15։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը (Ս. Ե., ծնված 2001 թ․) ընկել է վերելակի հորանը։
Փրկարարները Ս․ Ե.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
26 Մայիս, 2023 22:51
1081
Երևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ
10 Դեկտեմբեր, 2024 10:09
Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով. տեսանյութ
31 Հոկտեմբեր, 2024 18:06
Մինչև 2027-2028 թթ. Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն. Այս պահին 112-ը տեղադրվել է. Ավինյան
23 Սեպտեմբեր, 2024 17:01